Բուլղարիայում ռուս զբոսաշրջիկների ավտոբուսն այրվել է
Ավտոբուսը, որում տասը ռուս զբոսշարջիկներ են եղել, այրվել է այսօր առավոտյան բուլղարական Բուրգաս քաղաքի մոտ: Այս մասին նշվում է Բուլղարիայի ՆԳՆ հաղորդագրության մեջ: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Ինչպես նշվում է, ավտոբուսը այրվել է Բուրգաս-Չերնոմորեց մայրուղում: Հրդեհի մասին տեղեկությունները ստացվել են տեղի ժամանակով ժամը 07:20-ին:
Դեպքի վայր ժամանած փրկարարները հանգեցրել են կրակը, զբոսաշրջիկներն ուղարկվել են օդանավակայան մեկ այլ ավտոբուսով: Պատահարի հետևանքով տուժածներ չկան:
Ավտոբուսի այրվելու պատճառը կարող է լինել դրա տեխնիկական անսարք լինելը: