Թրամփը ճիշտ էր. Սաակաշվիլին Ուկրաինայի փոխարեն Թրամփին է պաշտպանում
Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտնել է, որ ամերիկացի նախագահ Դոնալդ Թրամփը հիմքեր ունի խոսելու ԱՄՆ ընտրություններում Ուկրաինայի միջազմտության մասին: Այս մասին նա նշել է «CNN»-ին տված հարցազրույցում: Այս մասին գրում է «112 Украина»-ն:
«Նախագահ Թրամփը, օրինակ, ինչ-որ բան է ասել Ուկրաինայի մասին: Մենք Ուկրաինայում գնահատում ենք Ուկրաինայի ժողովրդի հանդեպ աջակցությունը ԱՄՆ-ի կողմից: Մենք կռվում ենք ռուսների հետ: Աշխարհը պետք է ուկրաինացիներին արժանին տա իրենց հերոսական դիմադրության համար, սակայն մյուս կողմից, նախագահ Թրամփը ճիշտ էր: Իրենց տեղն ունեն նաև կեղտոտ խաղերը, որոնք սկսել են որոշ ուկրաինական օլիգարխների շրջանակներ»,- ասել է Սաակաշվիլին:
Հուլիսի 25-ն Թրամփը հրամայել է հետաքննել Ուկրաինայի գործողությունները՝ նախագահական ընտրություններում Քլինթոնին աջակցելու ուղղությամբ: