Թրամփի նկարը վաճառվել է 29 000 դոլարով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկարը աճուրդի ժամանակ վաճառվել է 29 000 դոլարով: Այս մասին նշվում է «Nate D. Sanders Auctions» աճուրդի տան պաշտոնական կայքում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Նկարի նախնական գինը կազմել է 9 000 ամերիկյան դոլար: Դոնալդ Թրամփն այս նկարը նկարել է սև մարկերով 2005 թվականին բարեգործական կազմակերպության համար:
Ամերիկացի նախագահը նկարում պատկերել է «Trump Tower» երկնաքերը, որը գտնվում է Նյու Յորքում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թրամփի նկարը վաճառքի է հանվել 9 000 դոլարով: