Աշխարհի ամենահարուստ բիզնեսմենը
«Amazon»-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը, ում ունեցվածքն անցնում է 90 միլիարդ դոլարը: Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն՝ հղում տալով «CNBC»-ին:
Համաձայն «Forbes»-ի՝ ներկայումս Բեզոսի ունեցվածքը կազմում է 90.6 միլիարդ դոլար, իսկ Գեյթսինը՝ 90.1 միլիարդ դոլար:
«Amazon»-ի ակցիայի գինը գիշերը անցել է 15 դոլարը, այն ժամանակ, երբ «Microsoft»-ի թղթի գինը միքիչ նվազել է:
Գործակալությունը նշում է, որ «Amazon»-ի ակցիաները կարող են նվազել, իսկ «Microsoft»-ինը՝ աճել : Բայց նույնիսկ այդ դեպքում Բեզոսը ամենայն հավանականությամբ կկարողանա վերադարձնել իր դիրքերը: