Պորոշենկոյին սպառնացել են խեղդել ոսկե զուգարանակոնքում
Եվրոմայդանի ակտիվիստները Ուկրաինայի բնակիչներին կոչ են արել երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի որոշման դեմ բողոքի ցույցի դուրս գալ: Ըստ նրանց, նախագահը «ոտնատակ է տվել Ուկրաինայի սահմանադրությունը»: Այս մասին գրում է «РиаНовости»-ն՚ հղում տալով ակտիվիստի ֆեյսբուքյան էջը:
Ցույցի կազմակերպիչը դիմել է երկրի նախագահին՝ զգուշացնելով, որ բանակը նրան չի կարողանա փրկել ուկրաինացիների զայրույթից:
«Դու ժողովրդի ուժը գիտես: Դու նրանով բարձրացար ոսկե զուգարանակոնք: Նա էլ քեզ կխեղդի այդ զուգարանակոնքում»,- գրել է ակտիվիստը: