Նույնիսկ գյուղապետն է անտեսում վարչապետի խոսքը
Նորից ՀՀ վարչապետին: Այ պարոն վարչապետ ջան, էս քանի ամիս է հանձնարարականներ ես տալիս, թե բա սենց, նենց: Լավ հիշում եմ, մի անգամ էլ հանձնարարական տվեցիր , որ հարսներին, սկեսուրներին, սկեսրայրներին, փեսաներին, աներձագերին գործի չտեղավորեն իրար մոտ:
Բա ոնց է լինում, որ գյուղապետ փեսան աներձագին է վստահում մշակույթի տան կառավարումը, կամ գյուղապետ սկեսրայրը հարսին է վստահում նորաբաց մանկապարտեզի կառավարումը:
Պարոն վարչապետ ջան, ոնց հասկացա խոսքդ գործ չի ու սկի գեղապետն էլ չի ենթարկվում խոսքիդ:
Հ.Գ. Գեղարքունիքի մարզը կարող է ՀՀ-ի տարածքում չի, որ վերադասի խոսքը հաշվի չեն առնում:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք: