Ռուս կինոռեժիսորին կոչ են արել ֆիլմից հեռացնել բաց կրծքերով տեսարանները
Ռուսաստանում ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելը հրաժարվել է հեռացնել «Մաթիլդա» ֆիլմում հերոսուհու բաց կրծքով տեսարանները: Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն:
«Բնականաբար, իհարկե ես փոփոխություններ չեմ մտցնի: Բաց կրքով այդ տեսարանը էրոտիկ չէ: Ես չեմ ուզում դա քննարկել, որևէ փոփոխություններ չեն արվի»,- ասել է ռեժիսորը:
Ավելի վաղ ՌԴ մշակույթի նախարարության հանրային խորհդի ղեկավար Պավել Պոժիգայլոն կոչ էր արել Ուչիտելին «Մաթիլդա» ֆիլմում կրճատել «հոլիվուդյան» տեսարանները: