Պորոշենկոյին սպառնացել են խեղդել ոսկե զուգարանակոնքում
Եվրամայդանի ակտիվիստները Ուկրաինայի բնակիչներին կոչ են արել երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի որոշման դեմ բողոքի ցույցի դուրս գալ: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում տալով ցույցի կազմակերպիչներից մեկի ֆեյսբուքյան գրառմանը:
Վերջինս նշել է, որ նախագահը «ոտնատակ է տվել Ուկրաինայի սահմանադրությունը», և ընդգծել, որ ժողովուրդը պետք է գործի: Վերջում ցույցի կազմակերպիչը դիմել է երկրի նախագահին՝ զգուշացնելով, որ բանակը նրան չի կարողանա փրկել ուկրաինացիների զայրույթից:
«Դու ժողովրդի ուժը գիտես: Դու նրանով բարձրացար ոսկե զուգարանակոնք: Նա էլ քեզ կխեղդի այդ զուգարանակոնքում»,- գրել է ակտիվիստը: