Մեծ Բրիտանիան պատրաստ է «Brexit»-ից հետո Ասիայում զորքեր տեղակայել
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնը հայտնել է, որ թագավորությունը պատրաստ է Ասիայում զորքեր տեղակայել տարածաշրջանում իրավիճակի սրման պարագայում Եվրամիության կազմից երկրի դուրս գալուց հետո: Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն:
Ջոնսոնն ավարտում է «Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի միջև առևտրային նոր հարաբերությունների կարգավորելուց հետո Ճապոնիա, Նոր Զելանդիա և Ավստրալիա իրականացրած 9-օրյա այցը:
«Մարդիկ ցանկանում են տարածաշրջանում ռազմական ուժեր տեղակայելու պատրաստակամություն ունեցող երկրի ներկայությունը այնպես, ինչպես մենք»,- ընդգծել է բրիտանական ԱԳՆ-ի ղեկավարը: