ԽՍՀՄ-ի թույլ տված հերթական սխալը
Խորհրդային ժամանակաշրջանում կառուցված գրեթե բոլոր բազմաբնակարան շենքերում առկա են ներկառուցված աղբատարեր և աղբանոցներ։ Տարիների փորձը ցույց տվեց, որ դա ամենասխալ բաներից մեկն է։ Հատկապես ամառային շոգ ամիսներին դրանցից եկող գարշահոտությունը ուղղակի անտանելի է, բացի այդ՝ այն առնետների կեցության համար իդեալական վայր է:
Որոշ շենքերի բնակիչներ, եթե չեմ սխալվում, համատեղ որոշել են զոդել շենքի աղբանոցը և աղբատարերը ու իրենց բնակարաններում հավաքված աղբը գցում են շենքի մոտակայքում տեղադրված աղբամաններում։
Առաջարկում եմ, որ Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունը, թաղապետարանները որոշում ընդունեն փակել բոլոր բազմաբնակարան շենքերում ներկառուցված աղբանոցները և աղբամանները տեղադրեն շենքերին հարակից մի վայրում։ Նախևառաջ գարշահոտից կպրծնենք, առնետներից ու շենքերում հաճախակի դարձած աղբատարերի խցանումներից։
Կոնկրետ մեր բակի մասով ասեմ, որ Սանիթեքը ժամանակին գալիս և տանում է աղբը։
Հենրիկ Մարգարյան. Ֆեյսբուք: