Անուղղելի Մառա Բաղդասարյանը կրկին ձերբակալվել է
Մոսկվայի ոստիկանությունը հաստատել է Մառա Բաղդասարյանին ձերբակալելու մասին լուրը: Նա մեքենայի ղեկին է եղել: Ինչպես հայտնի էր դարձել ավելի վաղ, ավտոմրցավազքերի սկադալային մասնակիցը որոշել է գիշերային ժամերին շրջել Մոսկվայով, չնայած դատարանի որոշմանը, ըստ որի՝ նրան ցմահ զրկել են վարորդական իրավունքից: Սակայն ավելի ուշ նրա փաստաբանը հերքել է այդ լուրը: Այս մասին գրում է Life.ru-ն:
Նրան արգելել են նստել մեքենայի ղեկին, իսկ ավտոմեքենան վերցրել են նրա ձեռքից և փոխանցել են օրինական ներկայացուցչին: Բացի այդ, Մառա Բաղդասարյանի գործով վարչական արձանագրություն են կազմել առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու և տրանսպորտային միջոցների պետական գրանցման կանոնները խախտելու համար:
Նշենք, որ Մառա Բաղդասարյանը լքել է ՔԿՀ-ն, որտեղ վեց օր է անցկացրել հարկադիր աշխատանքից խուսափելու համար: