Անջելինա Ջոլին պատմել է իր հիվանդության մասին
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին պատմել է այն մասին, որ դիմային նյարդի բորբոքում է ունեցել, որն այլ կերպ անվանում են Բելլայի պարալիչ: Հայտնի դերասանուհին այս մասին հաղորդել է «Vanity Fair» ամսագրին տված հարցազրույցում: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Ինչպես հաղորդվում է, Ջոլին պարալիչ է ունեցել 2016 թվականին: Հիվանդությունն առաջացել է արյան բարձր ճնշման ֆոնին: «Հաճախ ամուսնացած կանայք մոռանում են իրենց մասին մինչև այն պահը, երբ դա արտացոլվում է սեփական առողջության վրա»,- ասել է Ջոլին: Դերասանուհուն հաջողվել է հաղթահարել հիվանդությունը սրսկումներով:
Ջոլիի խոսքով՝ նա իր ընտանիքի հետաքրքրություններն առաջին տեղում է դնում, իսկ այժմ հոգ է տանում իր կյանքի և առողջության համար: