Թուրքիայում գիշերը բախումներ են տեղի ունեցել քրդերի և թուրքական անվտանգության ուժերի միջև
Թուրքիայի Սիիրտ նահանգում՝ Սիիրտ (հյկ. Սղերդ) քաղաքից դեպի հյուսիս-արևելք գտնվող Փերվարի քաղաքում, որտեղ մինչև այժմ ոչ մի տեսակի բախումներ չէին եղել, գիշերը տեղի են ունեցել բախումներ քրդերի և թուրքական անվտանգության ուժերի միջև:
Հաղորդվում է, որ կան զոհեր և վիրավորներ: Թուրքական կողմը հաղորդում է, որ վիրավորվել են զինվորներ և ճանապարհային պահակներ, սակայն հստակ թվեր չեն նշվում:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք: