Ես ավելի շատ եմ ուկրաինացի, քան պատգամավորների մեծամասնությունը. Սաակաշվիլին բարկացել է
Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտնել է, որ ուկրաինական իշխանություններին չի հաջողվի իրեն զրկել քաղաքացիությունից: Այս մասին նա գրել է ֆեսբուքյան իր էջում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Սաակաշվիլին նշել է, որ ապրում է Ուկրաինայում արդեն 13 տարի:
«Ես միայն մեկ քաղաքացիություն ունեմ՝ ուկրաինական, և նրանց չի հաջողվի ինձ զրկել դրանից: Այժմ ինձ ցանկանում են ստիպել փախստականի կարգավիճակ ստանալ: Դա չի լինի: Ես չեմ պատրաստվում ոչ մի տեղ մնալ և ստանալ ինչ-որ կարգավիճակ: Ես կհասնեմ Ուկրաինա վերադառնալու օրինական իրավունք ձեռք բերելուն»,- գրել է Օդեսայի նախկին նահանգապետը:
Նրա խոսքով՝ նախագահ Պյոտր Պորոշենկոն այդ որոշումը կայացրել է «գողունի», երբ ինքը երկրում չի եղել: «Ես ավելի շատ եմ ուկրաինացի, քան պատգամավորների մեծամասնությունը: Ես սիրում եմ Ուկրաինան ողջ սրտով և կշարունակեմ պայքարս»,- եզրափակել է նա: