Հայ օլիգարխի որդին և հարսը՝ Դի Կապրիոյի բարեգործական ընթրիքին (լուսանկարներ)
Երեկ՝ հուլիսի 26-ին, Սեն Տրոպեում տեղի է ունեցել Լեոնարդո դի Կապրիոյի կազմակերպած ընթրիքը, որի նպատակն աջակցությունն էր իր բարեգործական հիմնադրամին:
Երեկոն վարել է անձամբ Դի Կապրիոն՝ Քեյթ Ուինսլեթի հետ միասին: Գալա ընթրիքին, որտեղ հավաքվում են աշխարհի մեծահարուստները, մասնակցել են նաև այս ամսվա սկզբին Լոս Անջելեսը ցնցած հայկական հարսանիքի «հերոսները»՝ մեծահարուստ Ալբերտ Ավդոլյանի որդին՝ Գասպարը, և նրա կինը՝ Լոլիտան: