Մեծ Բրիտանիայում կարգելվեն բենզինով և դիզելով աշխատող մեքենաները
2040 թվականից Բրիտանիայում կարգելվեն բենզինով և դեզիլով աշխատող ավտոմեքենաները օդի որակը բարելավելու նոր ռազմավարության շրջանակում, որը կգործարկի կառավարությունը: Այս մասին գրում է Actualnews.org-ը՝ հղում տալով «The Times»-ին:
«Վատ, աղտոտված օդը վնասում է բրիտանացիներին և էկոլոգիային: Մենք մտադիր ենք կարճագույն ժամկետներում քայլեր ձեռնարկել: Դիզելային ագրեգատներից ազոտի դիոքսիդի արտանետումների դեմ պայքարի համար կծախսվի 255 միլիոն ֆունտ»,- պատմել են կառավարությունում:
Համաձայն հետազոտությանը, որն անց է կացվել իշխանությունների պատվերով, 50 000 վաղաժամ մահ Բրիտանիայում գրանցվում է անորակ օդի պատճառով: