Ջոլին առաջին անգամ բացահայտ պատմել է Բրեդ Փիթից բաժանվելու մասին
Անջելինա Ջոլին Բրեդ Փիթի հետ վերջին ամիսների հարաբերություններն անվանել է «ամենածանր ժամանակները»: Այս մասին հայտնում է «Vanity Fair» ամսագիրը:
«Ամեն ինչ բարդացավ: Դա ամենածանր ժամանակն էր, և մեզ պարզապես չէր հերիքում օդաը»,- հայտնել է Ջոլին:
Ջոլին հավելել է, որ ամուսնու հետ երկար ժամանակ խուսափել են ամուսնալուծության մասին խոսակցությունից: Ամուսինները հրաժարվում էին խոստովանել այն հարցում, որ ընտանիքում լուրջ խնդիրներ կան:
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը բաժանվեցին 2016 թվականի սեպտեմբերին, սակայն ամուսնալուծության գործընթացը դեռևս չի ավարտվել: Զույգը միասին է եղել 12 տարի, որից պաշտոնական ամուսնացած են համարվել 2 տարի: