Սա խայտառակություն է. Պուտինը փորձարկել է «սթրեսը չափող սարքը» (տեսանյութ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության դիտորդ խորհրդի նիստի ժամանակ փորձել է նոր սարքավորումը՝ էլեկտրոնային ապարանջանը, որն ունակ է չափելու մարդու էմոցիոնալ լարվածությունը: Այս մասին գրում է «Russia Today»-ը:
Այն ստեղծողները նշել են, որ զգացմունքայնության մակարդակը չափելու համար անհրաժեշտ է 30 րոպե:
«30 րոպեից հենց կքնես, և սթրեսը նվազագույն կլինի»,- կատակել է Պուտինը: «Սա խայտառակություն է, պետք է շպրտել շատ արագ, սրա հետ ապրելն անհնար է»,- կատակել է նախագահը: