Պորոշենկոյի արձագանքը՝ Ուկրաինայի քաղաքացիությունից զրկվելուն
Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտնել է, որ ուկրաինական քաղաքացիությունից զրկվելուց հետո կմնա Կիևում: Այս մասին գրում է «Новое время»-ն:
«Կնստեմ այստեղ՝ Կիևում, ոչ մի խնդիր չկա: Կնստեմ Կիևում առանց քաղաքացիության: Պարզապես կքայլեմ մայդանով: Ես հիմա այստեղից հեռու չեմ ապրում»,- նշել է նա:
Այս հայտարարությունը Սաակաշվիլին արել էր դեռևս Ուկրաինայի քաղաքացիությունից զրկվելու մասին պաշտոնական հաղորդագրության հրապարակումից առաջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռադայում հիմար քայլ են անվանել Պորոշենկոյի որոշումը՝ Սաակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու մասին: