Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը երրորդ երեխան կունենան. ե՞րբ կծնվի փոքրիկը
Չնայած Քիմ Քարդաշյանի երրորդ երեխայի մասին ամեն ինչ խիստ գաղտնի է պահվում, ԶԼՄ-ները շարունակում են «պեղել» մանրամասներ: Այսպես, «UsWeekly»-ն հաղորդել է, որ փոխնակ մայրը հղիության երրորդ կամ չորրորդ ամսում է գտնվում: Այս մասին գրում է WMJ.ru-ն:
«Նա մոտ 30 տարեկան է, նրան գտել է հատուկ գործակալությունը»,- ասել է ընտանիքի ընկերը: Երեխան կծնվի 2018 թվականի հունվարին: Քիմն ու Քանյեն արդեն մեծացնում են չորս տարեկան Նորթին և մեկուկես տարեկան Սենթին: Նրանք երազում են մեծ ընտանիքի մասին, սակայն Քիմ Քարդաշյանի առողջական վիճակը թույլ չի տալիս ինքնուրույն երեխա ունենալ:
Երկու ծննդաբերությունը Քիմը ծանր է տարել: Վերջերս կատարված վիրահատությունից հետո բժիշկներն արգելել են նրան ծննդաբերել: