Ըստ Ադրբեջանի՝ եթե կարողանան ՌԴ-ին հեռու պահել Հայաստանից և Արցախից, ապա վերջնական հաջողությունն ապահովված է
Հետևելով ադրբեջանական ԶԼՄ-ներից և սոցիալական ցանցերից ստացվող լրահոսին և վերլուծելով այդ լրահոսից ստացվող տեղեկատվությունը, մի բան շատ հստակ ուրվագծվում և պարզ է դառնում․
Թե՛ ադրբեջանական փորձագիտական դաշտը, թե՛ միջին վիճակագրական ադրբեջանցին վստահ է, որ հայկական կողմը առանց ռուսական թույլտվության, միջամտության և օգնության ոչինչ չի կարող անել և չի էլ անի։ Նրանց պատկերացմամբ, եթե կարողանան Ռուսաստանին համոզել և հեռու պահել ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախից, ապա վերջնական հաջողությունն ապահովված է։
Ըստ իս՝ սա շատ լավ է, կարելի է աշխատել այս ուղղությամբ, որպեսզի «հարևաններն» էլ ավելի համոզվեն վերոնշյալ մոլորության մեջ, ինչքան շատ համոզված լինեն, այդքան լավ։
Եթե ԱՀ ռազմաքաղաքական վերնախավն էլ է այս կարծիքին, ուրեմն էլ ավելի լավ։
Ահարոն Վարդանյան. Ֆեյսբուք