Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկեց Ուկրաինայի քաղաքացիությունից
Ուկրաինայի միգրացիոն պետական ծառայությունը հաստատել է Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին տեղեկությունը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «ТСН»-ին:
Ծառայությունում նշել են, որ Սաակաշվիլին դրանից զրկվում է «Քաղաքացիության մասին օրենքի» 19-րդ հոդվածի երկրորդ մասի հիման վրա, այն է՝ հարցաթերթիկում սուտ տվյալների առկայությունը: Փաստաթղթերում, որոնք լրացրել է Սաակաշվիլին, նշված է, որ նա չի գտնվում Ուկրաինայում կամ դրա տարածքից դուրս քննության տակ, սակայն հայտնի է, որ Վրաստանի տարածքում Սաակաշվիլին հեռակա կարգով ձերբակալվել է:
Ավելի վաղ Գերագույն ռադայի Ռադիկալ կուսակցության պատգամավոր Իգոր Մոսիյչուկն էր հայտնել Միխայիլ Սաակաշվիլիի՝ ուկրաինական քաղաքացիությունից զրկվելու մասին: