Վարչապետը հանձարարականներ է տալիս ՏԻՄ-երին, թե այ բալամ, ձեր ծախսերը կրճատեք, բայց սա ասվում է ասվելու համար
ՀՀ վարչապետն անընդհատ հանձարարականներ է տալիս ՏԻՄ-երին, մարզպետներին, թե այ բալամ ձեր ծախսերը կրճատեք, բայց սա ասվում է ասվելու համար: Իրականում մարզպետարաններում ահավոր վիճակ է տիրում, բացառություն կարող է լինել մեկ-երկու մարզ:
Օրինակ, մարզի աշխատուժը թողած, դրսից են բերում, ասենք կողքի մարզից կամ մայրաքաղաքից: Բերում են հերիք չի, մի հատ էլ սրանց կեցության հարցն են վերցնում պետության ուսերին, մի հատ էլ սրանց ամեն օր տուն գնալն գալ են վերցնում պետության ուսերին:
Զարմանում եմ, այ բալամ, ձեր ամբողջ մարզում մի շոֆեռ, է ասում եմ շոֆեռ, մի մի քանի կիրթ, գրագետ մարդ չկա՞, որ դրսից եք բերում: Հա, լավ, հասկացանք, որ կուսակցությունից են խնդրել, միջնորդել, բայց դե գոնե մարզպետ մարդ եք, ասեք, տղերք, թողեք ես իմ կադրերին ընտրեմ տեղացիներից, համ աշխատանքի հարց կլուծեմ, համ էլ գումար կտնտեսեմ:
Վերջում նորից վարչապետի մասին, բա պարոն վարչապետ, մի հատ էլ կոնկրետ հանձնարարական տուր, որ մարզում կամ տեղացիներով բավարարվեն, կամ այդ հավելյալ ծախսերը իրենց ուսերին վերցնեն մարզպետը կամ քաղաքապետը..
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք