Տրանսգենդերները ԱՄՆ բանակում չեն ծառայի. Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում հաղորդել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները թույլ չեն տա, որպեսզի տրանսգենդերները ծառայություն անցնեն բանակում: Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն:
«Իմ գեներալների և ռազմական փորձագետների հետ խորհրդակցությունից հետո հայտնում եմ այն մասին, որ Միացյալ Նահանգների ղեկավարությունը չի ընդունի և չի թույլատրի տրանսգենդերներին ծառայության անցնել ԱՄՆ բանակում»,- գրել է նա:
Նա նաև ընդգծել է, որ ամերիկյան ռազմական ուժերը պետք է կենտրոնանան վճռական հաղթանակների վրա և չեն կարող թույլ տալ «ծանրացնել իրենց պարտվողական բժշկական ծախսերով», որոնց կհետևի բանակում տրանսգենդերների ծառայությունը»: