Հայաստանում առաջին «արևային գյուղին» կհետևեն նորերը
Այսօր՝ հուլիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ էներգետիկ ենթակառույցների և բնական ռեսուրսների փոխնախարար Հայկ Հարությունյանը ասաց, որ Հայաստանում առաջին «արևային գյուղին» կհետևեն նորերը։
Հարությունյանի խոսքով՝ Հայաստանում ընդհանուր առմամբ շուրջ 280 չգազաֆիկցված գյուղեր կան, հիմնականում՝ փոքր գյուղերը։ Դրանցում շուրջ 136 հազար մարդ է բնակվում։ Հաշվարկը ցույց է տվել, որ այդ գյուղեր գազի փոխարեն արեւային էներգիա անցկացնելը և մաքուր է, և էժան։ Գազաֆիկացումը շուրջ 39 մլրդ դրամ կարժենա (80 մլն դոլարից մի փոքր ավելի)։ Դա ավելի թանկ արժե, քան յուրաքանչյուր տանը արեւային ջրատաքացուցիչներ (15 մլրդ) և արևային պանելներ (20 մլրդ դրամ) տեղադրելը՝ յուրաքանչյուրը 1 կիլովատտ հզորությամբ։
Հայաստանի վարչապետի հանձնարարությամբ էներգետիկ մատակարարման փորձնական նախագիծն իրականացվել է Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղում։ Կուտակային հիմանդրամ է ձևավորվել, որտեղ կփոխանցվեն էլեկտրականությունից և ջեռուցումից տնտեսած գումարները (ի տարբերություն գազի և սովորական էլեկտրականության, էներգիայի դիմաց մշտապես պետք չէ վճարել, բավական է միայն փոխհատուցել պանելների և տաքացուցիչների արժեքը)։ Այժմ քննարկվում է այդ նույն էներգետիկ մատակարարման հարցը առանց գազի մյուս գյուղերում։