ԱՄՆ-ում տղամարդուն թունավոր օձերով լիքը չիփսերի տարա են ուղարկել
ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Հանկոնգից ստացած թունավոր օձերով լիքը տարայի համար: Այս մասին գրում է «The Los Angeles Times»-ը:
Ինչպես հայտնում է աղբյուրը՝ անցակետային աշխատակիցները ձերբակելել են մի տղամարդու, ով փորձել է տեղափոխել 3 թունավոր օձեր: 34-ամյա Ռոդրիգո Ֆրանկոն ձերբակալվել է ոչ միայն օձերի այլ նաև կրիաների, կոկորդիլոսի և տերապինների մաքսանենգությամբ զբաղվելու համար: Այդ բոլոր կենդանիները պատկանում են հատուկ հսկվող տեսակների շարքին:
Կոբրաներից երկուսը ներկա պահին գտնվում է Սան-Դիեգոյի կենդանաբանական այգիներից մեկում: Երրորդը անհայտ պատճառներով սատկել է: