Թուրքիայում գործող հակահայ կազմակերպության հերթական «բացահայտումը» Հայաստանի և քրդերի մասին
Նախօրեին թուրքական «Haber7» լրատվական կայքը ներկայացվել է, Թուրքիայում գործող «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միության» (ASİMDER) ղեկավար Գյոքսել Գյուլբեյի հարցազրույցը, որում, վերջինս այս անգամ Հայաստանին մեղադրում է քուրդ զինյալներին ապաստան տալու մեջ։ Այս մասին հայտնում է «Ermenihaber.am»-ը:
Արցախյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանական քարոզչության և ակնհայտ ապատեղեկատվության տարածմամբ հայտնի վերոնշյալ կազմակերպության նախագահը մասնավորապես հայտնել է, որ թե Հայաստանը Վարդենիսում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և «Քրդստանի ազատ կյանքի կուսակցության» (PJAK) ահաբեկիչների է տեղավորել։
Գյուլբեյի հերթական անհեթեթ հայտարարությունը արագ արտատպվել է ադրբեջանական կայքերի կողմից, այնինչ թուրքական մամուլը մեղմ ասած «լուրջ չի ընդունել» այս պնդումը։ Ուստի ուշագրավ է, որ Գյուլբեյի այս «բացահայտումը», որը Թուրքիայի համար կարծես թե պետք է մեծ կարևորություն ունենար տեղ է գտել ընդամենը թուրքական երկու ցածր վարկանիշ ունեցող կայքերում։
Ի դեպ ադրբեջանական «Հագգըն.ազ»-ի հրապարակած նյութում առկա է նաև տեսանյութ, որը սակայն Երևանի ժամանակով 18:00 դրությամբ հասանելի չէ: Սակայն նյութի սկզբնաղբյուրում որևէ տեսանյութ չի հրապարակվել:
Նախկին հետախույզ, արցախյան պատերազմի մասնակից Վովա Վարդանովն այս առիթով իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Հագգընի» հրապարակած տեսանյութն իր վարած «Ողջ մնալու արվեստ» (ՈՄԱ) դասընթացից է, և վերոնշյալ պնդումների հետ որևէ կապ չունի։
Իսկապես, նույն վերնագրով հոդված հրապարակել է նաև ադրբեջանական «Turaninfo» լրատվակայքը՝ ՈՄԱ-ի պարապմունքներից մեկի տեսագրություն:
Նշենք, որ Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող հակահայկական «ASİMDER» կազմակերպության կողմից արվող անհիմն հայտարարությունները, որոնք երբևէ, որևէ ապացույցներով չեն ուղեկցվում, նորություն չեն և նույնիսկ թուրքական հեղինականվոր լրատվական կայքերի կողմից արձագանք չեն ստանում։