Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով 10 հազար մարդ է տարհանվել
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների հետևանքով 10 հազար մարդ է տարհանվել: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն՝ հղում տալով Le Monde-ին:
Հրշեջ ծառայության աշխատակիցների խոսքերով՝ կրակը սկսել է տարածվել կեսգիշերին Լոնդ-լե-Մոր և Կապ Բենատ բնակելի տարածքների մոտ:
«Կրակի տարածման պատճառով ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել: Դա բնակելի տարածք է, որի բնակչությունը ամռանը երկու-երեք անգամ աճում է»,-նշել են փրկարարաները:
Ինչպես հայտնում է աղբյուրը՝ ավելի քան 500 հրշեջներ են ընդգրկվել փրկարարական աշխատանքներին: Հրդեհը նաև տարածվել է Կորսիկա կղզում: Տարածման մակերեսը հասել է 4 հազար հեկտարի: