Մեծ Բրիտանիայում կարգելվեն բենզինով և դիզելային վառլիքով աշխարող ավտոմեքենաները
Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է 2040 թվականից արգելել ներքին այրման շարժիչներով ավտոմեքենաների վաճառքը երկրի տարածքում: Այս մասին գրում է «Deutsche Welle»-ն:
Արգելքը չի տարածվում հիբրիդային ավտոմեքենաների վրա, քանի որ նրանցում օգտագործվում են նաև բենզին կամ դիզելային շարժիչներ:
Բրիտանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը հաստատել է նաև Բնապահպանության նախարար Մայքլ Գոուվը:
Փորձագետները փաստել են նաև, որ բենզինով և դիզելային վառելիքով աշխատող մեքենաների պահանջարկը վերջին մի քանի տարիներին երկրում նվազել է:
Չնայած այն հանգամանքին, որ էլեկտրական մեքենաների ընդհանուր մասնաբաժինը քիչ է, այնուամենայնիվ նրանք ունեն բարձր արժեք և միևնույն ժամանակ մեծ պահանջարկ:
«Volvo» ընկերությունը արդեն հայտարարել է, որ դադարեցնելու է ներքին այրման շարժիչներով աշխատող մեքենաների արտադրությունը և արդեն 2019 թվականից անցում է կատարելու բացառապես էլեկտրականությամբ աշխատող մեքենանաերի արտադրության: