Օհայոյում Թրամփի ելույթի ժամանակ տղամարդը բարձրացրել է ԽՍՀՄ դրոշը (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Օհայո նահանգի Յանգսթաուն քաղաքում տեղի ունեցած ելույթի ժամանակ մի քանի միջադեպ է տեղի ունեցել. գրում է «Vesti.ru»-ն:
Սկզբում մի կարմիր վերնաշապիկով տղամարդ բարձրացրել է «Թրամփը և Պենսը պետք է հեռանան» գրությամբ պաստառ: Ցուցարարի վրա հարձակվել են ակցիայի մնացած մասնակիցները և անվտանգության աշխատակիցները նրան հեռացրին:
«Գրողը տանի, որտեղից նա հայտնվեց»,- մեկնաբանել է կատարվածը Թրամփը:
Երկրորդ ցուցարարը ծածանել է ԽՍՀՄ դրոշը՝ ակնարկելով Թրամփի՝ Ռուսաստանի հետ ունցած պայմանավորվածության մասին: Դրաշը ցուցարարի ձեռքից նույնպես խլել են և նրան նույնպես հեռացրել է անվտանգությունը:
«Նա երիտասարդ է, մայրիկի մոտ է ուզում. դե ինչ, նա խնդիրներ կունենա: Կարող եմ գրազ գալ՝ նրա մայրիկը մեր օգտին է քվեարկել»,- մեկնաբանել է Թրամփը: