Վախճանվել է արձակագիր և կինոդրամատուրգ Ալեքսան Մեխակյանը
Կյանքի 77-րդ տարում վախճանվել է արձակագիր, կինոդրամատուրգ Ալեքսան Մեխակյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի Գրողների Միության վարչությունից:
Նա հեղինակ է «Երազախաբ ավետարան», «Փոքրիկ սրնգահարի ոդիսականը», «Ապաստան» վեպերի: Թարգմանել է Ֆեդոր Դոստոևսկու, Լաքսնես Հալդորի ստեղծագործություններից:
Արժանացել է «Տարվա լավագույն արձակ» մրցանակի: