Ավստրալացի սերիական մարդասպանը 7 տարի գաղտնի ապրել է կենդանաբանական այգում՝ գողանալով կենդանիների ուտելիքը (լուսանկարներ)
Ավստրալիայում հրապարակվել է «The Counter» գիրքը՝ գրված կենդանաբանական այգու պահակ Մարկ Էբերնետիի կողմից: Նրանում պատմվում է սերիական մարդասպան Մալկոլմ Նադանին բռնելու փորձերի մասին, ով յոթ տարի շարունակ թաքնվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի արգելոցներից մեկում: Այս մասին գրում է «Fishki.net»-ը:
Ավստրալացի անասնապահ Մալկոլմ Նադենը ձերբակալված է, նրանց սպառնում է ցմահ ազատազրկում:
Նադենին մեղադրանք է առաջադրվել 2004թ. իր զարմուհու սպանության և 15-ամյա աղջկա հանդեպ սեռական ոտնձգություններ կատարելու համար:
Երկար տարիներ մարդասպանը Ավստրալիայում գտնվում էր հետախուզման մեջ:
Գրքի հեղինակը պատմել է, որ նա և նրա գործընկերները երկար ժամանակ փորձել են բռնել արգելոցի տարածքում թաքնված մարդասպանին: Երբ նրանք հայտնաբերել են վերջինիս, գտնվել են նաև նրա վերջինիս գոյատևման հետքերը՝ մթերքի մնացորդներ, մրգի կեղև, նույնիսկ թռչունների և մանր կենդանիների ոսկորներ: