Մելանյա Թրամփի 1 700 դոլար արժողությամբ զգեստը և 700 դոլար արժողությամբ կոշիկները (լուսանկարներ)
Դոնալդ և Մելանյա Թրամփները ժամանել են Օհայո: ԱՄՆ առաջին տիկինը արդեն մեկ շաբաթ Է՝ չէր հայտնվում հանրությանը. զույգի վերջին համատեղ լուսանկարը արվել է հուլիսի 14-ին Ֆրանսիայում Բաստիլի տոնակատարության ժամանակ:
Յանգսթաունում զույգին հենց ինքնաթիռի դիմաց սպասում էին լուսանարիչները: Մելանյան հերթական անգամ ուրախացրեց հանրությանը իր զգեստով: Առաջին տիկինը կրում էր 1700 դոլար արժողությամբ գեղեցիկ վարդագույն զգեստ «Monique Lhuillier»-ից և վարդագույն բարձրակրունկ կոշիկներ «Christian Louboutin»-ից, որոնց արժեքը 700 դոլար է: Լրագրողները հասցրեցին Մելանիայի նոր կերպարը գնահատել իդեալական: