Չեղարկվել է «Руки вверх» խմբի երևանյան համերգը
Չեղարկվել է ռուսական «Руки вверх» խմբի երևանյան համերգը: Այս մասին տեղեկանում ենք խմբի պաշտոնական կայքից, որի համերգացանկից հանվել է համերգի մասին տեղեկատվությունը:
Նշենք, որ հայտարարված էր, որ համերգը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին՝ ժամը 19:00-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Տոմսերի արժեքը լինելու էր 3000-ից 15.000 դրամի սահմաններում: