Իրինա Շեյքին հետապնդում են
Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհուն՝ հայտնի ֆոտոմոդել Իրինա Շեյքին հետապնդում են. մոդելը դատարան է դիմել՝ խնդրանքով պաշտպանել իրեն անծանոթից, ով կարողացել է մուտք գործել Նյու-Յորքի իր բնակարան:
Ռուս գեղեցկուհին դիմում է գրել, որ անծանոթ տղամարդն արդեն մի քանի անգամ է, ինչ հայտնվում է իր բնակարանի մոտակայքում և նույնիսկ տուն է ներխուժել, երբ մոդելը տանը չի եղել:
Եթե Շեյքը հաղթի դատական գործը, ապա իրեն նյարդայնացնող երկրպագուին կարգելվի մոտենալ մոդելի տանը: