Ապակյա խորդանոցում ապրողը պետք է ուշադիր լինի և տեսնի,թե ուր է նետում քարերը. հրեաների խորհուրդը՝ Էրդողանին
Իսրայելի ԱԳՆ մամլո խոսնակ Էմանուել Նախշոնը բավական կոշտ պատասխանել է Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Էրդողանին, ով հայտարարել էր, որ Իսրայելը ահաբեկչության դեմ պայքարելու քողի տակ ցանականում է մահմեդականներից խլել Ալ-Աքսա մզկիթը:
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունները, որը նա արել է իր կուսակցության հավաքի ժամանակ խելահեղ են, անհիմն են և խեղաթյուրված... Լավ կլիներ, եթե նա զբաղվեր իր երկրի խնդիրներով... Օսմանյան կայսրության ժամանակները վաղուց անցել են... Մարդ, ով ապրում է ապակյա խորդանոցում, պետք է ուշադիր լինի և տեսնի, թե ուր է նետում քարերը...»,-ասել է Նախշոնը:
Իսրայելը ևս մեկ անգամ Էրդողանին ցույց տվեց իր տեղը... Հիշեցնեմ, որ 2010 թ-ին մայիսին, երբ Էրդողանը փորձեց ճեղքել Գազայի նկատմամբ Իսրայելի սահմանած շրջափակումը, և որի պատճառով եղան մարդկային զոհեր, թուրք-իսրայելական հարաբերությունները գրեթե խզվել էին: Սակայն նեոօսմանականության ջատագով Էրդողանը շարունակում է առաջ տանել իր քաղաքականությունը, որը նյարդայնացնում է նախկին Օսմանյան կայսրության մաս կազմող ժողովուրդներին:
Հ.Գ.Հատկանշական է նաև այն, թե որտեղ է «բնակեցրել» Էրդողանին հրեա պաշտոնյան: Ո՛չ պալատում կամ բվակարանում, այլ խորդանոցում: Ըստ հրեաների՝ հենց դա է թուրքի իրական ապրելու վայրը:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք: