Թրամփը սպառնացել է Ասադին
Դոնալդ Թրամփը հայտնել է, որ կհասնի նրան, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պատիժ ստանա իր «սարսափելի հանցագործությունների համար»: ԱՄՆ նախագահի խոսքերը մեջբերել է «Agence France Presse» գործակալությունը թվիթթերյան էջում:
«Ես Ասադի երկրպագուն չեմ: Միանշանակ կարծում եմ, որ այն, ինչ նա արել է իր երկրի և մարդկության հետ, սարսափելի է: Ես այն մարդը չեմ, ով կկանգնի և թույլ կտա նրան խուսափել պատժից այն բանի համար, ինչ նա փորձել է անել և բազմիցս արել է»,- հայտնել է Դոնալդ Թրամփը:
ԱՄՆ նախագահն իր հայտարարությունն արել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ: