Ախր ո՞նց հավատամ ձեզ, պարո՛ն վարչապետ․․․
Օրերս կարդացի որ այսուհետ տուգանվելու են այն քաղաքացիները, ովքեր գետնին կնետեն սիգարետի մնացորդը, կամ որևէ աղբ: Անկեղծ շատ ուրախացա, ես կողմ եմ որ երկիրս աղտոտող ու անփույթ ու լկտիաբար վերաբերվող ցանկացած անձ պատժվի: Շատ եմ սպասել, որ մեքենայից ալբ նետողները խոշոր տուգանքների ենթարկվեն, դա միակ տուգանքն է որին ես ոտքով ձեռքով համաձայն եմ, սակայն...Քանի՞ սիգարետի կոթ կարող է տանել ասենք մեկ Կամազը կամ Զիլը:
Բազմիցս ահազանգել ենք և Արաբկիրի թաղապետարան, և Բնապահպանության նախարարություն և Քաղաքապետարան, որ Հրազդանի կիրճում` Կորեայի ձոր կոչված հրաշագեղ տարածքում, ամեն Աստծո օր անօրինական կամազներով և տարբեր բեռնատար մեքենաներով, հարյուր հազարավոր տոննաներ աղբ են թափում օրը ցերեկով թքած ունենալով վերը նշված բոլոր ինստանցիաների վրա, ձեր ընդունած բոլոր օրենքների վրա, ըստ այդմ և ձեր վրա, հըլը մենք հեչ` ասել Սեյրան Սարոյանը, մենք ըտու սովոր մարդ, բա դո՞ւք:
Եթե մի սիգարետ գցողը տուգանվում է 16000 դրամ ապա մեկ կամազի թափած բեռը մոտավորապես 11միլիոն սիգարետի կոթի, եթե ոչ ավել չափերի, աղբ է բազմապատկեք տեսեք ի՞նչ տուգանք եք տալիս այդ կարգազանցներին: Թե՞ ձեռ եք առնում , կամ ժողովրդի ասած շուլուխ էիք անում, եթե սիգարետի կոթ է տուգանում եք, իսկ եթե այն աղբի տոպրակի մեջ է աղբի հետ միասին ապա տուգանք չկա: Հեգնանքս պատճառ ունի, երեք տարի է այս հարցը բարձրացնում ենք թաղապետեր են փոխվել ու վարչապետեր, բայց խնդիրը լուծում չի ստացել:
Այցելեք ինքներդ կտեսնեք քանի միլիարդ տոննա աղբ է թափվել այս հրաշք վայրում ու ինչպես է մեր սիրելի Հրազդանի կիրճը վերածվել զզվելի աղբանոցի: Չինաստանում կգնդակահարեին երկրին նման վնաս պատճառողներին, քաղաքակիրթ երկրներում ցմահ կբանտարկեին:
Թափված աղբը լիքն է ավտո յուղերով, մարտկոցներով, «ազբեստի շիֆեռներով», բոլորն էլ կարսինոգեն` քաղցկեղ առաջացնող նյութերով լի, անձրևները այդ աղբանոցը լվանում տանում են Հրազդան գետը, այդ գետով ջրվում են մեր հիմնական այգիները, մի խոսքով սա ողբերգություն է և դուք պարոն վարչապետ ձեր կառավարությունով հանդերձ ակամայից մասնակից եք դառնում այդ հանցագործության:
Օրը ցերեկով հարյուրավոր մեքենաներ, կրկնում եմ, այնպես չի, որ այն ծածուկ է արվում: Եթե ես մի քար ավել դնեմ հիմա իմ ցանկապատին Կարո Արեյանը անձամբ 5 րոպեից կլինի իմ դռանը կանգնած տուգանք նշանակելու, իսկ նման նույն աղբը թափողների լեզվով ասած «ափաշքարա» «բեսպրիդելը» աչքաթող է արվում: Ես մի քանի անգամ «սամասուդ» եմ ստիպված եղել անել աղբ թափողներին բայց ես հո պարտակա՞ն չեմ պահակություն անեմ, մանավանդ որ շաբաթվա մեծ մասը տանը չեմ:
Սա համարեք պաշտոնական հայց այս հարցը լուծե՛ք խնդրում եմ թե չէ ծիծաղելի է դառնում ձեր կողմից ընդունվող այդ «մաքուր երկիր» օրենքները, ես չէ դուք, ինձ կհավատայի՞ք եթե նման ձև իմ ասածները չհամընկներ իմ արածների հետ: Շատ եմ ուզում հավատալ, որ իրոք մտահոգ եք մեր երկրի մաքրությամբ, բայց փաստերը ուրիշ բան են ասում! Նորմալ երկրում աշխատանքից կազատվեին բոլոր պատասխանատուները իսկ մեղավորները կբանտարկվեին!
Արշակ Զաքարյան. Ֆեյսբուք