«Despacito»-ի հեղինակը մեղադրել է Վենեսուելայի նախագահին իր երգն օգտագործելու մեջ
Հոսքային ծառայությունների պատմության ամենահայտնի երգի հեղինակը՝ պուերտոռիկացի երաժիշտ Լուիս Ֆոնսին, դժգոհ է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն «Despacito» երգը դարձրել է իր նախընտրական քարոզարշավի հիմնը: Ֆոնսին նշել է, որ նա քաղաքական գործչին թույլ չի տվել դա անել: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով «CNN»-ին:
Վենեսուելայի նախագահի կողմնակիցները կազմակերպել են հանդիպում, որի ժամանակ երկրի քաղաքացիներին հորդորել են մասնակցել ընտրություններին: Ակցիայի ժամանակ հնչել է «Despacito» երգը՝ փոխված բառերով:
Համաշխարհային հիթի հեղինակը բարկացել է ստոր պլագիատից՝ հայտնելով, որ նրան թույլ չի տվել երգն օգտագործել քաղաքական նպատակներով: