Թրամփը հայտնել է Մեծ Բրիտանիայի հետ առևտրային խոշոր գործարքի կայացման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում հաղորդել է Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի միջև առևտրի խոշոր գործարքի ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն:
«Աշխատում ենք Մեծ Բրիտանիայի հետ առևտրի խոշոր գործարքի ուղղությամբ: Կարող է դառնալ շատ կարևոր և հուզիչ է»,- գրել է նա:
Թրամփի խոսքով՝ այս գործարքը կստեղծի նոր աշխատատեղեր: Միևնույն ժամանակ ամերիկացի նախագահն ընդգծել է, որ Եվրամիությունը շատ պրոտեկցիոնիստական քաղաքականություն է տանում ԱՄՆ-ի հետ հարաբերություններում:
Բրիտանիայի հետ նմանատիպ գործարքի մասին Թրամփը հայտնել է դեռևս Համբուրգում «G20»-ի գագաթաժողովի ընթացքում: Այդ ժամանակ նա հույս էր հայտնել, որ երկու երկրները կարող են դա արագ ավարտել: