145 երեխաների հորը մեղավոր են ճանաչել բազմակնության մեջ
Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում գերագույն դատարանը 61-ամյա Ուինսթոն Բլեքմորին և իր նախկին փեսա Ջեյմս Օլերին մեղավոր է ճանաչել բազմակնության մեջ: Այս մասին հայտնում է «Yahoo News»-ը:
1990-2014 թ.-ին Բլեքմորը ամուսնացել է 24 կանանց հետ և ունի 145 երեխա: 53-ամյա փեսան 5 կին ունի: Երկուսին էլ սպասվում է մինչև 5 տարվա բանտարկություն:
Նշվում է, որ նրանք նախկինում եղել են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Ֆունդամենտալ Եկեղեցու (մորմոնների) եպիսկոպոսներ: Օլերն ու Բլեքմորը բնակվում են Բաունտիֆուլ բնակավայրում, որը հիմնվել է 1946 թ.-ին, և որի բնակչության կազմը բաղկացած է բազմակնության 1500 կողմնակիցներից: