Թուրք պատգամավորը վստահ է, որ ջիհադը ավելի կարևոր է, քան մաթեմատիկան
Թուրքիայի խորհրդարանի Կրթական կոմիտեի անդամ Ահմեդ Համադի Կամլին հայտարարել է ջիհադի ուսումնասիրման կարևորության մասին: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն՝ հղում տալով «The Independent»-ին:
Քաղաքական գործիչը հայտարարել է, որ ջիհադ չսովորած դպրոցականներին անիմաստ է սովորեցնել մաթեմատիկա: «Ջիհադը իսլամի կարևորագույն տարրն է: Մեր նախարարությունը կարևոր որոշում է կայացրել: Եթե աղոթքները կրոնի աստիճաններն են, ապա ջիհադը կրոնի կացարանն է»,- պարզաբանել է վերջինս:
«Մեր խնդիրն է՝ ճիշտ մեկնաբանել այն ամենը, ինչ սխալ է մեկնաբանել: Այդ պատճառով է իսլամի իրավունքի և կրոնի հիմունքների դասընթացները իրենց մեջ կներառեն նաև ջիհադի ուսումնասիրումը: Իրական ջիհադը հայրենիքի հանդեպ սերն է »,- եզրափակել է Կրթության նախարար Իսմեթ Յըլմազը:
Ինչպես նաև Անկարան որոշել է, որ դպրոցականներին այլևս չի դասավանդվի էվոլյուցիայի պատմություն:
Նշենք, որ Ղուրանում ջիհադը մարդու ներքին պայքարն է իր կրքերի և ցանկություններ դեմ: Ինչպես նաև այդ հասկացության տակ ընկալվում է պայքարը անհավատների (կաֆիրների) դեմ: