Նապաստակի դեմքով հսկա խխունջը դարձել է համացանցի «աստղ» (լուսանկար)
«whatmaddness» կեղծանունով թվիթերյան օգտատերը լուսանկար է հրապարակել, որում անհայտ աղջիկա գրկում հսկայական խխունջ է նստած: Դրա հետ մեկտեղ՝ խխունջի դեմքը նման է նապաստակի դեմքի: Դրան անդրադարձել է «Mashable»-ը:
«Խնդրում եմ, իմ նապաստակը շատ հիվանդ է»,- կատակել է թվիթի հեղինակը:
Հրապարակում հավաքել է ավելի քան 120 հազար լայք և ավելի քան 45 հազար ռեթվիթ: Օգտատերերը զարմացած մեկնաբանություններ են գրել նկարին և չեն կարողացել հավատալ, որ կա կենդանի, ով այդպիսի տեսք ունի:
«Օ, Աստված իմ: Ի՞նչ է դա: Օ, ոչ: Ես մղձավանջների կունենամ», «Սա ի՞նչ ցեղատեսակի շուն է» գրառել են օգտատերերը: