«Սպիտակ տան հարձակումը» Վաշինգտոնում է
Չենինգ Տատումը, Մեգգի Հիլենխոլը և Ջեյմս Ֆոքսն արդեն եղել են «Սպիտակ տան հարձակումը» ֆիլմի պրեմիերային մի քանի քաղաքներում. այժմ էլ մեկնել են այնտեղ, որտեղ և ֆիլմի գործողություններն են կատարվում՝ Վաշինգտոն:
Ամերիկայի մայրաքաղաքում դերասաններին դիմավորել են այնպես, կարծես թե նրանք իսկապես փրկել են Սպիտակ տունը (ֆիլմի սյուժեի համաձայն՝ դա հենց այդպես է):
Փառքի մեծ մասը հասել է ֆիլմի ամենաերիտասարդ դերասանուհուն, ով Չենինգ Տատումի դստեր դերակատարն է եղել: