Ադրիանա Լիման՝ թուրք սիրեցյալի հետ (լուսանկար)
36-ամյա Ադրիանա Լիման վերջապես դասավորել է իր անձնական կյանքը: Վերջին մի քանի ամսում մոդելը հասցրել է սիրավեպ սկսել ֆուտբոլիստ Ջուլիան Էդելմանի հետ և հանդիպման գնալ բասկետբոլիստ Մեթ Հարվիի հետ: Այժմ նա նոր բոյֆրենդ ունի՝ 35-ամյա թուրք գրող Մետին Խարան: Պապարացիները արդեն մեկ անգամ չէ, որ զույգին «բռնացրել են» համբուրվելիս: Ադրիանան միայն այսօր է պաշտոնապես հաստատել է իրենց հարաբերությունները:
«Ես ընտրում եմ սերը»,- այսպես է նա մեկնաբանել իր բոյֆրենդի հետ սև-սպիտակ լուսանկարը: