Հայտնի է Ջեյմս Բոնդի մասին պատմող հաջորդ ֆիլմի թողարկման ամսաթիվը
Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր՝ թվով 25-րդ ֆիլմը էկրաններին կհայտնվի 2019թ. նոյեմբերի 8-ին: Այս մասին հայտնում է «Variety»-ն՝ հղում տալով «Metro-Goldwyn-Mayer» ֆիլմարտադրողին:
Կինոնկարը առայժմ անվանում չունի: Ջեյմս Բոնդի դերակատարի մասին տեղեկատվությունը նույնպես գաղտնի է: Ֆիլմի ռեժիսորական աշխատանքներy կկատարեն Նիլ Պերվիսը և Ռոբերտ Ուեյդը:
Կինոընկերությունները խոստացել են շուտով ֆիլմի մասին մանրամասներ հայտնել: