Ամերիկյան ընկերությունը իր աշխատակիցների մաշկի տակ միկրոչիպեր կտեղադրի
ԱՄՆ Վիսկոնսին նահանգում գտնվող Three Square Market ընկերությունը իր 50 աշախատակիցների մարմիններում` մաշկի տակ, միկրոչիպեր կտեղադրի: Այս մասին հայտնում է «BBC»-ն:
Նշվում է, որ նման կերպ պլանավորվում է վերահսկել էկեկտրոնային տեխնիկային աշխատակիցների հասանելիությունը: Մասնավորապես` միկրոչիպերը թույլ կտան միանալ համակարգիչներին և օգտվել աշխատավայրի տեխնիկայից:
300 դոլար արժողությամբ միկրոչիպերը կտեղադրվեն անվճար: Ինչպես հայտնում է աղբյուրը՝ պրոյեկտի բոլոր մասնակիցները ինքնակամ համաձայնել են գործողությանը: