Ռուսաստանում հաշվել են միլիարդատերերին
2017 թվականի առաջին կեսին Ռուսաստանի Հարկային դաշնային ծառայություն ստացվել է 324 հայտարարագիր՝ մեկ միլիարդ ռուբլուց ավելի եկամուտ ունենալու մասին 2016 թվականի ընթացքում: Եվս 425 մարդ հայտնել է, որ նախորդ տարի իրենց եկամուտը կես միլիոնից մինչև մեկ միլիարդ ռուբլի է կազմել: Այս մասին գրում է «Ридус»-ը:
Սակայն ինչպես նշել են հարկային ծառայության աշխատակիցները, իրականում Ռուսաստանում ավելի շատ են միլիարդատերերը: 324-ը միայն նրանք են, ովքեր ինքնուրույն հաշվետվություն են տվել հարկայինին:
Նաև կան եկամուտներ, որոնց համար հարկեր չեն մուծվում: Օրինակ՝ դրամաշնորհները, միջազգային մրցանակները, ժառանգությունը և այլն:
Նախորդ տարի Ռուսաստանում հաշվել են 96 դոլարային միլիարդատերի, իսկ միլիոնատերերի թիվը 79 000 է: