Գարիկ Մարտիրոսյանը «խղճացել» է Մոնակոյի «աղքատ» բնակիչներին (լուսանկար)
Գարիկ Մարտիրոսյանը «խղճացել» է Մոնակոյի բնակիչներին, ովքեր ապրում են «առանց հնդկացորենի և ջեռուցման բնակարաններում»:
Նա «Instagram»-ի իր էջում լուսանկար է հրապարակել Մոնակոյում կյանքի մասին հեգնական մեկնաբանությամբ, ուր մեկնել էր հանգստանալու ընտանիքի հետ:
«Ինչո՞ւ դեմքի այսպիսի տագնապալից և տխուր արտահայտություն ունեմ: Տեսնո՞ւմ եք բազմահարկ շենքերը: Սրանք Մոնտե-Կառլոյի քնած շրջաններն են… Այնտեղ մարդիկ անտանելի պայմաններում են ապրում: Խանութներում հնդկացորեն չկա… Մեքենաները տանիք չունեն… Բնակարաններում ջեռուցում չկա: Մարդիկ ստիպված են փտած պանիր ուտել և խմորված խաղողի հյութ խմել… Միջին աշխատավարձը հազիվ գերազանցում է ամսական 5-6 000-ը…»,- գրել է Մարտիրոսյանը: