«ԻՊ»-ի 16-ամյա դիպուկահարուհին ցանկանում է վերադառնալ հայրենիք՝ Գերմանիա (տեսանյութ)
Գերմանիայի դատախազությունը մտադիր է հասնել հինգ երիտասարդ կանանց գերմանական անձնագրերը վերադարձնելուն: Նրանց բռնել են Մոսուլում: Իրաքում նրանց մահապատիժ է սպառնում: Երկրի հատուկ ծառայությունները կասկածում են, որ գերմանացիները կռվել են «ԻՊ»-ի կողմից: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Նրանցից մեկը՝ 16-ամյա աղջիկը, արդեն խոստովանել է, որ դիպուկահար է եղել: Գերմանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ձերբակալվածները տարածաշրջան են եկել որպես մարտիկների հարսնացուներ, որոնց հետ ծանոթացել են համացանցով: Գերմանիայում այդպիսի շուրջ 200 դեպք է գրանցվել:
Արդեն բանտում աղջիկը, ում անունը Լինդա է, խոստովանել է, որ զղջում է «Իսլամական պետությանը» անդամագրվելու համար: